Թրամփը նախագահության իր առաջին 100 օրն անվանել է «երկրի պատմության մեջ ամենահաջողը»

11:33 • 30.04.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամփոփել է երկրի նախագահի պաշտոնում գտնվելու 100 օրվա արդյունքները և հայտարարել է, որ դրանք «ամենահաջողն էին երկրի պատմության մեջ». հայտնում է Fox News-ը:


«Ես իսկապես հավատում եմ, որ իմ վարչակազմի առաջին 100 օրը փաստացիորեն ամենահաջողն էին մեր երկրի պատմության մեջ»,- ասել է Թրամփը:


Բացի դրանից՝ նախագահը մեղադրել է իրեն նախորդած Բարաք Օբամային երկրում իրենից հետո խառնաշփոթ վիճակ թողնելու մեջ:


«100 օրվա ընթացքում մեր ձեռքբերած պատմական առաջընթացի մասին խոսելուց առաջ հարկավոր է ասել, որ նախորդ վարչակազմը մեզ խառնաշփոթ է թողել»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Փենսիլվանիա նահանգի Հարիսբուրգ քաղաքում:


Նա նշել է, որ տարիներ շարունակ ԱՄՆ-ում կրճատվել են աշխատատեղերը և փակվել են գործարանները: Թրամփը նաև խոստացել է կառուցել Մեքսիկայի հետ սահմանին պատը՝ անօրինական ներգաղթի դեմ պայքարելու համար:


«Մի անհանգստացեք, մենք կունենանք պատը, այն մեզ պետք է, և մենք կկառուցենք այն»,- ասել է Թրամփը: