Կուբայում ավիաաղետի հետևանքով 8 մարդ է զոհվել

03:36 • 30.04.17

Կուբայում ավիաաղետի հետևանքով 8 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Associated Press-ին:

 

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Կուբայում ռադարների տեսադաշտից անհետացել է Ան-26 ռազմական ինքնաթիռը, իսկ ուղևորները զինվորականներ են եղել:

 

Կուբայական լրատվամիջոցների տվյալներով` Aerogaviota Airlines կուբայական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն օդ է բարձրացել երկրի հարավում գտնվող Բարակոա քաղաքից և ռադարների տեսադաշտից անհետացել է կղզու արևմտյան մասում գտնվող Պինար դել Ռիո քաղաքի մոտակայքում: