Ղրղզստանում 24 մարդ է տուժել սողանքների պատճառով

19:03 • 29.04.17

Ղրղզստանի հարավարևելյան մասում գտնվող Օշի մարզում հզոր սողանք է տեղի ունեցել, որի ժամանակ հողը լցվել է բնակելի տների վրա:

Ինչպես փոխանցում է BBC-ն, հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդած նախնական տվյալների համաձայն` միջադեպի հետևանքով 24 մարդ է տուժել, որոնք միջադեպի պահին տանն են գտնվել: Մեկ միլիոն խորանարդ հող է փլուզվել:

Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան: Ցեխային զանգվածը շուրջ 10 բնակելի տուն է ծածկել: Աղետի վայրում փրկարարներ են աշխատում:

Երկրի ԱԻՆ-ի և քաղաքացիական պաշտպանության վարչության եզրակացության համաձայն` այդ տարածաշրջանը վթարային է համարվել և վտանգավոր բնակության համար: