Վաշինգտոնում բազմահազարանոց երթ է անցկացվել՝ ի պաշտպանություն շրջակա միջավայրի

02:07 • 30.04.17

Վաշինգտոնում բազմահազարանոց «Ժողովրդական կլիմայական երթ» է անցկացվել, որին մասնակցել են տարբեր գիտնականներ, կրոնական խմբերի ներկայացուցիչներ, արհմիություններ, ակտիվիստներ և պարզապես շարքային քաղաքացիներ:

 

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, երթին, որն ուղղվել է ի վերջո դեպի Սպիտակ տուն, մասնակցել է շուրջ 150 000 մարդ:

 

«Ժողովրդական կլիմայական երթն» անցկացվել է «Հանուն գիտության երթից» մեկ շաբաթ անց, երբ գիտնականները հավաքվել էին Վաշինգտոնում՝ բողոքելով քաղաքական գործիչներին, որ նրանք հաշվի չեն առնում կլիմայական փոփոխությունների շուրջ գիտական հանրության կարծիքը: