Հռոմի Պապը պատրաստ է հանդիպել Թրամփի հետ

06:17 • 30.04.17

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին Պապը հայտնել է լրագրողներին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից հետ դեպի Հռոմ թռչելու ճանապարհին:


«Առայժմ նման առաջարկ կարծես թե չի եղել ամերիկյան կողմի մոտից, սակայն ես ընդունում եմ պետության ցանկացած առաջնորդի», հայտնել է Ֆրանցիսկոսը:


Ինչևէ, իտալական լրատվամիջոցները ենթադրում են, որ Հռոմի Պապի հետ Թրամփի հանդիպումը տեղի կունենա մայիսի վերջին, քանի որ ԱՄՆ նախագահը պաշտոնական այցով ժամանելու է Սիցիլիա կղզի՝ մայիսի 26-27-ը Մեծ Յոթնյակի գագաթաժողովին մասնակցելու:


Հիշեցնենք, որ մինչ Թրամփի նախագահ ընտրվելը, Հռոմի Պապը բազմիցս քննադատություններ է հնչեցրել նրա հասցեին՝ հատկապես նրա խոստացած միգրանտային քաղաքականության վերաբերյալ: