Սիրիայում հրադադարի ռեժիմի խախտման 14 դեպք է գրանցվել

01:19 • 30.04.17

Ռուսական կողմը վերջին մեկ օրում հրադադարի ռեժիմի խախտման 14 դեպք է գրանցել Սիրիայում, թուրքական կողմը` 15: INTERFAX.RU-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Ինչպես հաղորդվում է, Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի տվյալներով` հրադադարի ռեժիմի խախտումները գրանցվել են Դամասկոս, Համա, Լաթակիա և Դերաա նահանգներում:

ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ հրադադարի ռեժիմին միացած զինված ընդդիմադիր խմբավորումների թիվը հասել է 65-ի:

Մեկ օրում սիրիական կառավարական զորքերի վերահսկողության տակ է անցել 10.8 քառ. կմ տարածք: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից 236 բնակավայր և 4613 քառ. կմ տարածք է ազատագրվել: