Իրադարձային
-ից
-ը
14:51 • 31.08.16Գյումրու գարեջրի գործարանի աշխատողները՝ «Բալասանյան» դաշինքումԳյումրու քաղաքապետի ընտրություններին մասնակցող «Բալասանյան» դաշինքում, որին սատարում են ՀՀԿ-ն ու Խոսրով Հարությունյանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, ներգրավվել են նաև Սամվել Բալասանյանի ընտանիքին պատկանող «Գյումրի-գարեջուր» ընկերության աշխատակիցները:
14:20 • 31.08.16Քննություն է տարվում՝ պարզելու 12-ամյա երեխայի մահվան հանգամանքները, որին կախված էին գտել2016 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 22:50-ին, «Մարալիկ առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում կախված երեխա կա:
14:18 • 31.08.16Մոսկովյան դատարանը կալանքի տակ է թողել «օրենքով գող» Շաքրո ՄոլոդոյինՇաքրո Մոլոդոյը ձերբակալվել է հուլիսի կեսերին։ Նա հարցաքննվել է որպես կասկածյալ Ռոչդելսկայա փողոցում իրականացված սպանությունների և Elements ռեստորանի տիրոջից գումար շորթելու գործի շրջանակներում։
14:00 • 31.08.16Ֆրանսուհին այրել է իրեն պատկանող հինավուրց ամրոցը (լուսանկարներ)Նման քայլի պատճառ են դարձել կնոջ հոգեկան խանգարումները: Ավելի ուշ կինը ժանդարմներին խոստովանել է իր արարքը, և նրան տեղավորել են հոգեբուժարանում:
13:54 • 31.08.16Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-3-ը կնվազի 5-7 աստիճանովՀանրապետության շրջանների զգալի մասում սեպտեմբերի 1-3-ը, 4-5-ը հյուսիսային շրջաններում՝ երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավային` 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-3-ը կնվազի 5-7 աստիճանով, սեպտեմբերի ...
13:34 • 31.08.16Հանրապետության տարածքում հայտնաբերվել և ոչնչացվել է 5027 կգ կանեփի կանաչ զանգվածՍտացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 49.67 գրամ «մարիխուանա» և 1մլ «դեզոմորֆին» տեսակի թմրամիջոց:
13:17 • 31.08.16Հայտնի է դարձել Ֆրանկֆուրտի օդանավակայանում իրականացվող տարհանման պատճառըReuters-ի հաղորդմամբ՝ օդանավակայանում տարհանման պատճառ է դարձել ուղևորը, որը հատել է անվտանգության հսկողության գոտին առանց ստուգման:
12:28 • 31.08.16«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհը հանգցվել է. հրդեհի մեղավոր կապանցին հայտնաբերվել է տեղումՀրդեհի բռնկման փաստն արգելոցի աշխատակիցների կողմից արձանագրվել է 5:00-ին: Հրդեհը հաջողվել է մեկուսացնել 9:00-ի սահմաններում, սակայն բարձրացած քամու պատճառով ժամը 16:30-ի սահմաններում այն կրկին բռնկվել է:
12:23 • 31.08.16Պատժի կրումից խուսափող Վանաձորի և Բյուրեղավանի բնակիչները հայտնաբերվել ենՕգոստոսի 30-ին, ժամը 10.05-ին, Վանաձոր քաղաքի Իսահակյան 2-րդ նրբանցքի 5 շենքից ոստիկանության Բազումի բաժին բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Հակոբ Չ.-ն, ով օգոստոսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների...
11:20 • 31.08.1667 երթուղու ավտոբուսում դրամապանակի գողությունը բացահայտվել էՕգոստոսի 30-ին, ժամը 9.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ թիվ 67 երթուղու ավտոբուսում գողացել են 1997 թ. ծնված Աստղիկ Մ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար և նույնականացման քարտը:
10:53 • 31.08.16Ջերաբլուսի արևմուտքում թուրքական տանկ է խոցվելԹերթի փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով վիրավորվել է 3 թուրք զինվոր: Վիրավորները միանգամից տեղափոխվել են Թուրքիայի սահմանամերձ Գազիանթեփ քաղաքի հիվանդանոց:
10:46 • 31.08.16ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական ԶՈւ զինծառայողի չեն սպանել. ՊՆԱդրբեջանական որոշ լրատվամիջոցների (haqqin.az, politika.az, meydan.tv) տարածած սադրիչ տեղեկությունը, թե օգոստոսի 30-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու ...
10:42 • 31.08.16Ուրուգվայում ԼՂ խնդրին նվիրված ֆորում կկազմակերպվիԱկնկալվում է, որ ֆորումին ներկա կգտնվի նաև ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ով ներկաների համար կընթերցի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուղերձը:
10:38 • 31.08.1682-ամյա տեխասցին իր 18-ամյա թոռան հետ ընդունվել է նույն քոլեջ (լուսանկարներ)Մելանին պատմել է իր Twitter-ի հետևորդներին այն մասին, որ կսովորի իր պապիկի հետ: «Ես այնքան եմ հպարտանում իմ պապիկով»,- նշել է ուսանողուհին:
10:32 • 31.08.16Ավտովթար է տեղի ունեցել Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին. կա տուժածՕգոստոսի 31-ին, ժամը 08.52-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
