Ջերաբլուսի արևմուտքում թուրքական տանկ է խոցվել

10:53 • 31.08.16

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, համաձայն որի Սիրիայի Ջերաբլուսի շրջանի արևմտյան հատվածում թուրքական տանկ է խոցվել: Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը: 


Թերթի փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով վիրավորվել է 3 թուրք զինվոր: Վիրավորները միանգամից տեղափոխվել են Թուրքիայի սահմանամերձ Գազիանթեփ քաղաքի հիվանդանոց:


Աղբյուրն առայժմ չի հաղորդում հարձակումն իրականացնող խմբավորման անունը: 


Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: