Հայտնի է դարձել Ֆրանկֆուրտի օդանավակայանում իրականացվող տարհանման պատճառը

13:17 • 31.08.16

Ֆրանկֆուրտի օդանավակայանում տարհանում է իրականացվում պայթյունի վտանգի պատճառով: Այդ մասին հայտնում է Bild-ը:

 

Բոլոր ուղևորներին խնդրում են անմիջապես դուրս գալ շենքից:

 

Այժմ պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները:

 

Reuters-ի հաղորդմամբ՝ օդանավակայանում տարհանման պատճառ է դարձել ուղևորը, որը հատել է անվտանգության հսկողության գոտին առանց ստուգման:

 

Նշվում է, որ տարհանման հետևանքով հնարավոր է չվերթներ հետաձգվեն: