67 երթուղու ավտոբուսում դրամապանակի գողությունը բացահայտվել է
Օգոստոսի 30-ին, ժամը 9.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ թիվ 67 երթուղու ավտոբուսում գողացել են 1997 թ. ծնված Աստղիկ Մ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար և նույնականացման քարտը:
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, ժամը 18-ին Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 20 հասցեի մոտից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին, ով խոստովանական բացատրություն է տվել: Կատարվում է հետաքննություն:










