Հանրապետության տարածքում հայտնաբերվել և ոչնչացվել է 5027 կգ կանեփի կանաչ զանգված
Օգոստոսի 30-ին հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 5027 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված:
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ տնամերձ 1 հողամասից հայտնաբերվել է 0,3 կգ կշռով կանեփի 1 բույս:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 49.67 գրամ «մարիխուանա» և 1մլ «դեզոմորֆին» տեսակի թմրամիջոց:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է հանցագործության 2 դեպք (ծեծ, սպանության սպառնալիք), առգրավվել է գաղտնի փականով մեկ դանակ, հայտնաբերվել է 9 հետախուզվող:










