Ֆրանսուհին այրել է իրեն պատկանող հինավուրց ամրոցը (լուսանկարներ)

14:00 • 31.08.16

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Լո և Գարոնա դեպարտամենտում կինն այրել է իրեն պատկանող ամրոցը, որը կառուցվել էր 18-րդ դարում:

 

Լույս շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպի մասին հաղորդում է ТАСС-ը` հղում անելով ֆրանսիական Europa 1 ռադիոկայանին:

 

Նշվում է, որ մասնակիորեն հյուրանոցի վերածված ամրոցում բռնկված հրդեհի մակերեսը կազմել է 700 քմ:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ նման քայլի պատճառ են դարձել կնոջ հոգեկան խանգարումները: Ավելի ուշ կինը ժանդարմներին խոստովանել է իր արարքը, և նրան տեղավորել են հոգեբուժարանում: