82-ամյա տեխասցին իր 18-ամյա թոռան հետ ընդունվել է նույն քոլեջ (լուսանկարներ)

10:38 • 31.08.16

Տեխասում 82-ամյա Ռենե Նեյրան և նրա 18-ամյա թոռ Մելանի Սալազարը դարձել են ԶԼՄ-ների և սոցցանցերի հերոսներ՝ ընդունվելով նույն քոլեջ, գրում է Yahoo!News-ը:

 

Մելանին պատմել է իր Twitter-ի հետևորդներին այն մասին, որ կսովորի իր պապիկի հետ: «Ես այնքան եմ հպարտանում իմ պապիկով»,- նշել է ուսանողուհին:

 

Թվիթն արագորեն տարածվել է և արժանացել հազարավոր հավանությունների և վերահրապարակումների:

 

Ռենեի և Մելանիի պատմությունը հետաքրքրել է միջազգային ԶԼՄ-ներին: Բացի այդ, պապիկին և թոռանն առաջարկել են Good Morning America հեռուստաշոուի հերոսներ դառնալ: