Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-3-ը կնվազի 5-7 աստիճանով

13:54 • 31.08.16

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը։

Հանրապետության շրջանների զգալի մասում սեպտեմբերի  1-3-ը,  4-5-ը հյուսիսային շրջաններում՝ երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավային` 2-7 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-3-ը կնվազի 5-7 աստիճանով, սեպտեմբերի 4-ին կբարձարանա 2-3 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 1-3-ը՝ երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: