Պատժի կրումից խուսափող Վանաձորի և Բյուրեղավանի բնակիչները հայտնաբերվել են
Օգոստոսի 30-ին, ժամը 10.05-ին, Վանաձոր քաղաքի Իսահակյան 2-րդ նրբանցքի 5 շենքից ոստիկանության Բազումի բաժին բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Հակոբ Չ.-ն, ով օգոստոսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ օգոստոոսի 30-ին, ժամը 16.30-ին, Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցից Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Ժորա Ա.-ն, ով օգոստոսի 30-ից հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով:










