Իրադարձային
-ից
-ը
09:48 • 01.08.16Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Ստեփանակերտում՝ 3-4 բալ ուժգնությամբԵրկրաշարժը զգացվել է ԼՂՀ տարածքում, մասնավորապես՝ Ստեփանակերտ քաղաքում՝ 3-4 բալ և ՀՀ տարածքում, մասնավորապես՝ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում և Երևանում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
22:53 • 31.07.16ԱՄՆ-ում անհայտ անձը շուրջ կես մլրդ դոլար է շահել վիճակախաղովՀաջողակ տոմսը վաճառվել է Գրենթի Սթեյթ կոչվող արվարձանում, որն ունի մոտ 10.000 բնակիչ: Աղբյուրը մանրամասնում է, որ սա Powerball-ի պատմության մեջ 8-րդ խոշորագույն ջեքփոթն է:
21:15 • 31.07.16«ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է, ձերբակալվել է 20 ահաբեկիչ». ԱԱԾ (տեսանյութ)ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ սույն թվականի հուլիսի 30-ին և 31-ին ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի ...
21:02 • 31.07.16Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին հաջորդեց երթ«Սասնա ծռերին» աջակից խմբի համակարգող խորհրդի անդամ Տիգրան Խզմալյանը Ազատության հրապարակում հայտարարեց, որ չճշտված տեղեկություններով՝ զինված խմբի անդամների մի մասը որոշ պայմանների դիմաց զենքը վայր է դրել։
20:10 • 31.07.16Նրանք ապուշություն են արել. Սեֆիլյանի թիկնապահը ՊՊԾ գնդի գրավման մասին. aravot.amԺիրայր Սեֆիլյանի թիկնապահ Գեղամ Սահակյանի կարծիքով՝ Երևանում ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինյալ խումբը դատապարտված է ձախողման...
17:45 • 31.07.16«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանը կոմայի մեջ չէ. «Էրեբունի» ԲԿ«Տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Արմեն Լամբարյանի վիճակը կայուն է»,-ասաց Հունանյանը:
17:13 • 31.07.16Մարդիկ պետք է հասկանան, որ պետք չէ ապատեղեկատվությամբ լարել մթնոլորտը. Ալվարդ Պետրոսյան«Երկու զոհ ենք ունեցել, իսկ աշխարհն ու Բաքուն ամեն օր ցուցադրում են մեր երկրում տիրող իրավիճակը, այն դեպքում, երբ իրենց երկրներում ավելի վատ իրավիճակ տիրում...»։
16:14 • 31.07.16Ղազախստանի վարչապետին տուգանել են ավտոմայրուղում հեծանիվ վարելու համար«Տուգանքի համար հիմք է ծառայել Աստանա-Բորովոյե ավտոմայրուղում արված լուսանկարը, որտեղ հեծանվավազքն արգելվում է», - ասվում է վարչապետի անձնական կայքում:
15:47 • 31.07.16«Իսլամական պետությունը» ստանձնել է Իրաքի նավթահանքի հարձակման պատասխանատվությունը«Իսլամական պետություն» խմբավորմանը առնչվող «Արմաք» լրատվական գործակալությունը հայտարարություն է հրապարակել, որով իսլամական ահաբեկչական խմբավորումը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը:
15:45 • 31.07.16Տարածված տեղեկությունը, թե բուժկենտրոնից անհետացել է զինված խմբի անդամներից մեկը, սուտ է. Աշոտ Ահարոնյան«Հայտնում ենք, որ այս օրերին զինված խմբի անդամներից ոչ մեկը Գրիգոր Լուսավորիչ չի տարվել: ԳԱԼԱ TV-ին կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չտարածել»,- ասաց նա։
14:56 • 31.07.16Իրաքում զինյալները հարձակվել են գազաճնշիչ կայանի վրա. կան զոհերՀարձակվողները կայանի պարեկապահակային կետի 4 աշխատակցի են կրակել, որից հետո ականապատել են տարածքը:
14:43 • 31.07.16Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել զինված խմբի անդամ Սեդրակ Նազարյանը«Այսօր ժամը 9.30-ի սահմաններում ՊՊԾ գնդի տարածքից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել զինված խմբի անդամ Սեդրակ Նազարյանը, ում բուժօգնություն է ցուցաբերվել»,- գրառել է...
13:26 • 31.07.16Տոկիոյում քաղաքապետի ընտրություններ են ընթանումՏոկիոյի նախկին քաղաքապետ Յոիտի Մասուձոեն հրաժարական է տվել հունիսին, երբ նրան մեղադրել են ֆինանսական անբարեխղճության մեջ:
13:09 • 31.07.16ԱՄՆ Տեխաս նահանգում հրաձգություն է տեղի ունեցել. կան տուժածներԱՄՆ Տեխաս նահանգի Օստին քաղաքում երկու առանձին հրաձգություններ են տեղի ունեցել, որոնց հետևանքով, նախնական տվյալների համաձայն, բազմաթիվ մարդիկ են տուժել:
12:36 • 31.07.16Մատաղիսից վերադարձող Ford Transit է կողաշրջվել, 6 տուժած հոսպիտալացվել է. shamshyan.comԵրևան-Մեղրի ավտոճանապարհի 149 կմ հատվածում Վայքի վարչական տարածքում իր վարած Ford Transit մակնիշի 34 MT 215 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
