Իրադարձային
-ից
-ը
15:38 • 06.04.16Պալմիրայում ռուս սակրավորների մասնակցությամբ ոչնչացվել է ավելի քան 1.500 պայթուցիկ սարք«Մարտի 27-ին Պալմիրան ազատագրելուց հետո դեպքերի հաջող զարգացմանը հաջորդել է ռուս սակրավորների մասնակցությամբ ականազերծման գործընթացը։ Ոչնչացվել է ավելի քան 1.500 պայթուցիկ սարք»,-ասել է Զախարովան:
15:33 • 06.04.16ԱՄՆ-ն դատապարտում է շփման գծում բռնությունները. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան«Մենք հանդես ենք գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին»,- ասել է Սեկուտան:
15:02 • 06.04.16Պուտինը Նազարբաևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը«Պետությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի և դրա խաղաղ կարգավորման ճանապարհների որոնման մասին»,- նշված է հաղորդագրությունում:
14:37 • 06.04.16Լավրովը պատրաստվում է ապրիլի 21-22-ին Երևան այցելելԱվելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 6-ին մեկնում է Բաքու` Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ...
14:15 • 06.04.16Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարը զորակցական նամակ է հղել ՀՀ ԱԺ փոխնախագահն«Շփման գծում զինադադարի խախտումը չի նշանակում միայն Արցախի ժողովրդի վտանգված լինելը. այն նաև հարձակում է ԵԱՀԿ հեղինակության, ինչպես նաև Մինսկի խմբի ներկայացուցիչների …»:
14:06 • 06.04.16Amnesty International-ը հայտնել է աշխարհում մահապատիժների իրականացման ռեկորդային թվի մասին2015 թվականին իրականացված մահապատիժների թիվն աշխարհում ավելացել է ավելի քան 50 տոկոսով՝ հասնելով 1989 թվականից ի վեր ռեկորդային մակարդակի։
13:44 • 06.04.16Ինչու Էրդողանը չի կարողանում ավարտել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ պատերազմը. Al-MonitorԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ամիսներ տևած պատերազմը երկրում ահաբեկչական համարվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ ավերիչ և մահաբեր է դարձել, և...
12:35 • 06.04.16Porsche-ն պատասխանատվություն չի կրում դերասան Փոլ Ուոքերի մահվան համար. ամերիկյան դատարանԱյդ հայցով դատարանի վճիռը, այնուամենայնիվ, կարող է ազդեցություն չունենալ Porsche-ի դեմ դերասանի կնոջ և դստեր ներկայացրած համանման հայցերի վրա։
12:34 • 06.04.16Պուտինը ստորագրել է Ուզբեկստանի գրեթե ողջ պարտքը չեղարկելու մասին օրենքըՓաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանը չեղարկում է Ուզբեկստանի ունեցած 890 միլիոն դոլարի պարտքը, սակայն Տաշքենդը պարտավորվում է մարել պարտքի մնացած 25 միլիոն դոլարը։
12:03 • 06.04.16Վրաստանում ԱՄՆ դեսպանը հայտնել է Լեռնային Ղարաբաղից ստացվող «հուսադրող տեղեկությունների» մասինՆա հայտնել է, որ ձեռք է բերվել կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն, և «երևում է, որ այդ պայմանավորվածությունը պահպանվում է»։
11:57 • 06.04.16Իսլանդիայի վարչապետը հրաժարական է տվել Mossack Fonseca-ի հետ կապված օֆշորային սկանդալի պատճառով (տեսանյութ)Սիգմունդյուր Դևիդ Գյունլեյգսոնը դարձել է օֆշորային սկանդալի կենտրոնում հայտնված պանամական Mossack Fonseca իրավաբանական ընկերության գաղտնի փաստաթղթերի արտահոսքի առաջին խոշոր «զոհը»։
11:35 • 06.04.16Նիդերլանդների համագործակցող կազմակերպությունները երկրի խորհրդարանին ԼՂ մասին պահանջագիր են հանձնելՆերկայացվող պահանջագրի մեջ խստորեն դատապարտվում է Ադրբեջանի կողմից բռնության կիրառումը և արտահայտվում է ծանր մտահոգություն ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
11:30 • 06.04.16Արգենտինահայերը բողոքի ցույց են անցկացրել Ադրբեջանի դեսպանատան դիմացԱվելի քան հազար ցուցարարներ պահանջել են անհապաղ հրադադար հաստատել: Նրանք հարձակումները դատապարտող և դրանց առնչությամբ միջազգային հանրության կողմից …
11:28 • 06.04.16ԵՏՄ կառավարությունների ղեկավարների հանդիպումը կարող է տեղի ունենալ ապրիլի 12-ին ՄոսկվայումԱվելի վաղ պլանավորվում էր, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կանցկացվի Երևանում՝ ապրիլի 8-ին:
11:21 • 06.04.16Ադրբեջանից վտարված LifeNews-ի լրագրողներն այնտեղ աշխատել են իշխանությունների թույլտվությամբ«Մեր հասցեին քննադատություններ են հնչել, թե Life-ը չի ունեցել հավատարմագրություն: Սակայն կա նամակագրություն տեղի ԱԳՆ-ի հետ, տեղի ԱԳՆ ներկայացուցիչների հետ շփում, այդ ամենը կա...
