ԵՏՄ կառավարությունների ղեկավարների հանդիպումը կարող է տեղի ունենալ ապրիլի 12-ին Մոսկվայում

11:28 • 06.04.16

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը, նախնական տվյալներով, տեղափոխվել է ապրիլի 12-ին և կանցկացվի Մոսկվայում։ Այդ մասին РИА Новости-ին չորեքշաբթի օրը հայտնել է Ղրղզստանի վարչապետի մամուլի ծառայության ղեկավար Նազիրա Ախմեդովան:

 

Ավելի վաղ պլանավորվում էր, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կանցկացվի Երևանում՝ ապրիլի 8-ին:

 

«Մենք պլանավորում ենք, որ կառավարությունների ղեկավարների հանդիպումը կանցկացվի Մոսկվայում՝ ապրիլի 12-ին»,- ասել է Ախմեդովան։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանի իր գործընկեր Հովիկ Աբրահամյանի հետ կայացած հեռախոսազրույցում քննարկել է ԵՏՄ հանդիպումը Մոսկվա տեղափոխելու հարցը: Այս մասին հաղորդել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

ԵՏՄ կառավարությունների ղեկավարների հանդիպումը կարող է տեղի ունենալ ապրիլի 12-ին Մոսկվայում