Վրաստանում ԱՄՆ դեսպանը հայտնել է Լեռնային Ղարաբաղից ստացվող «հուսադրող տեղեկությունների» մասին

12:03 • 06.04.16

Վերջին նորությունները, որոնք ստացվում են Լեռնային Ղարաբաղից, հուսադրող են։ Այդ մասին լրագրողներին ասել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելին, հայտնում է Грузия Online-ը։

 

Նա հայտնել է, որ ձեռք է բերվել կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն, և «երևում է, որ այդ պայմանավորվածությունը պահպանվում է»։

 

«Բանակցությունները վերսկսվել են: Երեկ Վիեննայում կայացել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահների մասնակցությամբ հանդիպում։ Նախատեսվում է նաև համանախագահների այցը Բաքու, Երևան և Լեռնային Ղարաբաղ»,- հայտարարել է Յան Քելին։

 

Դեսպանը հույս է հայտնել, որ գործընթացը կշարունակվի խաղաղ ճանապարհով։

Վրաստանում ԱՄՆ դեսպանը հայտնել է Լեռնային Ղարաբաղից ստացվող «հուսադրող տեղեկությունների» մասին