ԱՄՆ-ն դատապարտում է շփման գծում բռնությունները. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

15:33 • 06.04.16

ԱՄՆ-ն դատապարտում է շփման գծում բռնությունները և հավատարիմ է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այդ մասին չորեքշաբթի օրը լրագրողներին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան, հաղորդում է РИА Новости-ն։

 

«Ինչ վերաբերում է Ղարաբաղին… Դուք բոլորդ գիտեք, որ ԱՄՆ-ն դատապարտում է բռնությունը, որն այնտեղ տեղի է ունենում: Մենք խորին ցավակցություն ենք հայտնել զոհերի կապակցությամբ։ Մենք հանդես ենք գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին»,- ասել է Սեկուտան:

ԱՄՆ-ն դատապարտում է շփման գծում բռնությունները. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան