Amnesty International-ը հայտնել է աշխարհում մահապատիժների իրականացման ռեկորդային թվի մասին
2015 թվականին իրականացված մահապատիժների թիվն աշխարհում ավելացել է ավելի քան 50 տոկոսով՝ հասնելով 1989 թվականից ի վեր ռեկորդային մակարդակի, գրում է meduza.io-ն։
Այդ մասին ասված է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացրած զեկույցում։
2015 թվականին, իրավապաշտպանների տվյալներով, աշխարհում մահապատժի է ենթարկվել առնվազն 1.634 մարդ։ Աշխարհում բոլոր մահապատիժների մոտ 89 տոկոսն իրականացվում է Իրանում, Պակիստանում և Սաուդյան Արաբիայում։
Ինչպես նշվում է զեկույցում՝ այդ տվյալները չեն ներառում Չինաստանը։
Չինաստանում մահապատիժների դատավճիռները կայացվում են պարբերաբար, և դրանք իրականացվում են, սակայն դրանց մասին տվյալները պետական գաղտնիք են համարվում և խիստ գաղտնի են պահվում։ Իրականացված մահապատիժների մասին տվյալները չեն բացահայտում նաև Բելառուսը և Վիետնամը։










