Պուտինը ստորագրել է Ուզբեկստանի գրեթե ողջ պարտքը չեղարկելու մասին օրենքը

12:34 • 06.04.16

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է այն համաձայնագրի վավերացման մասին օրենքը, որի պայմաններով Ռուսաստանը չեղարկում է Ուզբեկստանի պարտքի 97 տոկոսը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանը չեղարկում է Ուզբեկստանի ունեցած 890 միլիոն դոլարի պարտքը, սակայն Տաշքենդը պարտավորվում է մարել պարտքի մնացած 25 միլիոն դոլարը։

 

Օրենքի նախագծի բացատրական գրությունում ասվում է, որ Ուզբեկստանի պարտքը, ռուսական կողմի տվյալներով, կազմել է 890 միլիոն դոլար, որից 390 միլիոն դոլարը տոկոսներն են եղել:

 

Ուզբեկստանի կառավարությունը, սակայն, ընդունում էր միայն 43 միլիոն դոլարի չափով պարտքը և, բացի այդ, պնդում էր ԽՍՀՄ-ի ադամանդի ֆոնդում բաժնի մասին: Պարտքի չեղարկման մասին համաձայնագիրը ենթադրում է ԽՍՀՄ կառույցների նկատմամբ բոլոր պահանջներից Տաշքենդի հրաժարվելը։

 

Պուտինը ստորագրել է Ուզբեկստանի գրեթե ողջ պարտքը չեղարկելու մասին օրենքը