Լավրովը պատրաստվում է ապրիլի 21-22-ին Երևան այցելել

14:37 • 06.04.16

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատրաստվում է ապրիլի 21-22-ին Երևան այցելել։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ТАСС գործակալությունը։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 6-ին մեկնում է Բաքու` Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ եռակողմ հանդիպմանը մասնակցելու։

Լավրովը պատրաստվում է ապրիլի 21-22-ին Երևան այցելել