Իրադարձային
-ից
-ը
12:19 • 28.08.14Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգը բաղկացած է Հայկական հարցից. ԴավութօղլուԴավութօղլուի ելույթից մեջբերել է արտաքին քաղաքականության օրակարգի կարևոր կետերը: Ըստ նրա՝ դրանք են Կիպրոսի խնդիրը և Հայկական հարցը: Նա նկատել է, որ այդ քաղաքականության հիմնական դրույթները չեն փոխվի:
12:16 • 28.08.14Ուկրաինայում պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավըՈւկրաինայի իշխանությունները հայտարարել են ամբողջ երկրի տարածքում ընտրություններ անցկացնելու մտադրության մասին, այդ թվում՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում, որտեղ այժմ թեժ մարտեր են ընթանում:
11:58 • 28.08.14ՀՀ ոստիկանությունը երկու մոտոցիկլետ նվիրեց «Երիտասարդ արշավորդ» ՀԿ-ինՄոտոցիկլետները ՀԿ-ին տրվում են երիտասարդական խմբերի հայկական պատմամշակութային վայրերի ծանոթացման նպատակով՝ արշավների, էքսկուրսիաների կազմակերպման...
11:52 • 28.08.14ԱՄՆ-ն դիմել է Ադրբեջանի կառավարությանը՝ հայտնի իրավապաշտպանի ծեծի ենթարկման առնչությամբԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանի կառավարությանն անհապաղ քայլեր ձեռնարկել հիմնարար ազատությունների պաշտպանության ուղղությամբ:
11:14 • 28.08.14Սիրիայի կառավարության նոր կազմում հայ նախարար կաՀալեպի «Գանձասար» շաբաթաթերթը հայտնում է, որ Սիրիայի բնապահպանության նախարար է նշանակվել հայազգի Նազիրա Սարգիսը:
10:55 • 28.08.14Կիմ Չեն Ընը պետական հեռուստատեսությանը կարգադրել է ցուցադրել Անգլիայի ֆուտբոլի առաջնության խաղերը. Daily StarԸստ աղբյուրի՝ 31-ամյա Կիմ Չեն Ընը «Մանչեսթր Յունայթեդի» հարձակվող 28-ամյա Ուեյն Ռունիի մեծ երկրպագուն է: Դրա շնորհիվ Հյուսիսային Կորեայի բնակիչները հնարավորություն են ստացել դիտել խաղերը:
10:46 • 28.08.14Իսպանիայում մեկնարկել է «Տոմատինա» փառատոնը (լուսանկարներ)Փառատոնը հին ավանդույթ է, այն առաջացել է 1940-ականներին փողոցային մի կռվի ժամանակ, երբ կռվարարները սկսել են միմյանց վրա լոլիկներ նետել, ինչն էլ հետագայում վերածվել է ամենամյա փառատոնի:
10:28 • 28.08.14Աշխարհազորայինների թվում կա մոտ 3-4 հազար ռուս կամավոր. ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության վարչապետ«Կիևում և Արևմուտքում կրկնում են ռուսական ռազմական ներխուժման մասին, որպեսզի ինչ-որ կերպ արդարացնեն այն զանգվածային պարտությունները, որ ուկրաինական բանակը կրում է արդեն որերորդ ամիսը»,-ասել է նա:
10:10 • 28.08.14Եգիպտոսի նախկին նախագահին կասկածում են գաղտնիքներ փոխանցելու համարՀետաքննությունը գտնում է, որ Մուրսին նախագահ եղած ժամանակ «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության Կատարի մասնաճյուղի միջոցով փոխանցել է ազգային անվտանգությանը վերաբերող փաստաթղթեր:
10:02 • 28.08.14Կոլումբիայում ձերբակալվել է 26 քաղաքական գործիչ՝ ահաբեկչի հետ կապեր ունենալու համարԱղբյուրի համաձայն՝ ձերբակալվածների թվում են նախկին քաղաքապետներ, խորհրդի նախկին անդամներ, քաղաքական առաջնորդներ, հասարակական գործիչներ և պաշտոնատար անձինք:
09:58 • 28.08.14Վենետիկի կինոփառատոն-2014. հյուրերը բացման արարողությանն ու կարմիր գորգին (լուսանկարներ)Կինոփառատոնի 1-ին օրը սկսվել է «Բրդմեն» ֆիլմի վերաբերյալ մամուլի ասուլիսով. ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի այս ֆիլմով էլ մեկնարկել է վենետիկյան պրեմիերաների շարքը։
09:40 • 28.08.14Ուկրաինայի արևելքում պատերազմում են Ուկրաինայի և Ռուսաստանի բանակները. Կարլ Բիլդտ«Ակնհայտ է, որ մենք այժմ հետևում ենք Ուկրաինայի կանոնավոր բանակի և Ռուսաստանի կանոնավոր բանակի միջև մարտերին»,- գրել է Բիլդտը:
09:34 • 28.08.14ԱՄՆ-ում ձերբակալվել է Ցարնաևի քույրը՝ մարդ «պայթեցնելու» սպառնալիքի համարԸստ աղբյուրի՝ Ցարնաևան այդ կնոջը, լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իր ամուսնու սիրուհուն, ասել է, թե գիտի մարդկանց, ովքեր կգնան ու ռումբ կտեղադրեն նրա տանը:
09:28 • 28.08.14Կանադայում խոշոր ընկերության տնօրենին տուգանել են 100.000 դոլարով շանը ծեծելու համար (տեսանյութ)Անցած շաբաթ հրապարակվել է Վանկուվերի շենքերից մեկի վերելակում տեղադրված տեսախցիկներից ստացված տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է խոշոր ընկերության գլխավոր տնօրենը ծեծում դոբերմանի ձագին:
08:51 • 28.08.14Կալիֆոռնիայի սենատը ճանաչել է Արցախի անկախությունըԿալիֆոռնիայի սենատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ճանաչել է Արցախի անկախությունը՝ նպատակ ունենալով սատարել հայերի անկախ, ազատ, հալածանքներից զերծ ապրելու իրավունքին:
