ՀՀ ոստիկանությունը երկու մոտոցիկլետ նվիրեց «Երիտասարդ արշավորդ» ՀԿ-ին

11:58 • 28.08.14

Կառավարության որոշմամբ պետական սեփականություն հանդիսացող ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության կողմից տնօրինվող մոտոցիկլետները նվիրաբերվեցին «Երիտասարդ արշավորդ» հասարակական կազմակերպությանը: Մոտոցիկլետները երկուսն են՝ ԻՄԶ-8-1034 մակնիշի:


Մոտոցիկլետները ՀԿ-ին տրվում են երիտասարդական խմբերի հայկական պատմամշակութային վայրերի ծանոթացման նպատակով՝ արշավների, էքսկուրսիաների կազմակերպման, հեծանվային սպորտի տարածմանն ուղղված գործունեություն իրականացնելու պայմանով: