ԱՄՆ-ում ձերբակալվել է Ցարնաևի քույրը՝ մարդ «պայթեցնելու» սպառնալիքի համար
Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է Բոստոնի ահաբեկչության համար մեղադրվող չեչեն Ջոհար Ցարնաևի քրոջը՝ Ալինա Ցարնաևային, հայտնում է «Дождь» հ/ը-ն:
Ցարնաևայի ձերբակալության պատճառը սպառնալիքներն են, որոնք նա հնչեցրել է այլ կնոջ հետ հեռախոսազրույցում: Ըստ աղբյուրի՝ Ցարնաևան այդ կնոջը, լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իր ամուսնու սիրուհուն, ասել է, թե գիտի մարդկանց, ովքեր կգնան ու ռումբ կտեղադրեն նրա տանը:
Ամերիկացի իրավապահները Ցարնաևային կալանքի տակ կպահեն մինչև սեպտեմբերի 30-ը՝ մինչ նրա գործի լսումը:
Անցած տարվա ապրիլի 15-ին երկու պայթյուն էր իրականացվել Բոստոնի մարաթոնի ժամանակ, ինչի հետևանքով երեք մարդ զոհվել էր, մոտ երկու հարյուրը՝ տուժել:










