Կոլումբիայում ձերբակալվել է 26 քաղաքական գործիչ՝ ահաբեկչի հետ կապեր ունենալու համար
Կոլումբիայում ձերբակալվել է 27 մարդ, որոնցից 26-ը՝ քաղաքական գործիչներ, ովքեր կասկածվում են «Ինքնապաշտպանության միավորված ուժեր» ռազմականացված խմբավորման նախկին առաջնորդի հետ կապեր ունենալու համար, հայտնում է gazeta.ru-ն:
Ձերբակալություններն իրականացվել են Մեդելյին, Մոնտերիա, ինչպես նաև մի շարք այլ քաղաքներում անցկացված գործողությունների ընթացքում: Իշխանությունների տեղեկություններով՝ նախատեսվում է ձերբակալել մոտ 50 մարդու:
Աղբյուրի համաձայն՝ ձերբակալվածների թվում են նախկին քաղաքապետներ, խորհրդի նախկին անդամներ, քաղաքական առաջնորդներ, հասարակական գործիչներ և պաշտոնատար անձինք:










