Ուկրաինայում պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

12:16 • 28.08.14

Ուկրաինայում այսօր պաշտոնապես մեկնարկել է Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունների քարոզարշավը, հայտնում է Deutsche Welle-ն։

 

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նախօրեին Գերագույն ռադայի լիազորությունների վաղաժամ դադարեցման և հոկտեմբերի 26-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հրամանագիր է ստորագրել:

 

Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են ամբողջ երկրի տարածքում ընտրություններ անցկացնելու մտադրության մասին, այդ թվում՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում, որտեղ այժմ թեժ մարտեր են ընթանում ուկրաինացի ուժայինների և ռուսամետ անջատողականների միջև։ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների առաջնորդներն արդեն հայտարարել են, որ թույլ չեն տա ընտրություններ անցկացնել իրենց ենթակա տարածքներում։