Իրադարձային
-ից
-ը
11:46 • 24.04.14Ուկրաինական ճգնաժամը վատ ավարտ կունենա Ռուսաստանի համար. Հիլարի ՔլինթոնՆրա կարծիքով՝ ԱՄՆ-ն և եվրոպական երկրները պետք է Մոսկվային ճնշելու նոր միջոցներ ձեռնարկեն, որպեսզի Ուկրաինա ներխուժելը Ռուսաստանի համար անհնար լինի։
11:17 • 24.04.141915թ.-ին տեղի ունեցածը Ցեղասպանություն էր՝ գործված նախահայրերի՛դ կողմից. Արամ Ա. կաթողիկոսի պատասխանն Էրդողանին«Հետևաբար, հայ ժողովուրդը ցավակցություն և բարոյախոսություն չի ակնկալում Թուրքիայից, այլ՝ Հայոց ցեղասպանության ճանաչում և հատուցում»,-ասել է Արամ Ա. վեհափառը։
11:11 • 24.04.14Արքայազն Չարլզի կնոջ եղբայրը մահացել է Նյու Յորքում՝ բարի մոտ սայթաքելու հետևանքովԴուրս գալով հաստատությունից՝ Կամիլա Փարքեր Բոուլզի եղբայրը սայթաքել է, ընկել և գլխով հարվածել մայթեզրին։
10:45 • 24.04.14ԱՄՆ-ի պետդեպը ողջունել է Էրդողանի «պատմական» ցավակցությունը հայերինԽոսնակը նաև հույս է հայտնել, որ ապագայում կարող է տեղի ունենալ փաստերի ամբողջական ու արդարացի ճանաչման դեպք, ինչը կնպաստի հայերի ու թուրքերի հաշտեցմանը։
10:40 • 24.04.14Շտեֆան Ֆյուլեն ողջունել է Էրդողանի հայտարարությունըՖյուլեն, մասնավորապես, գրել է. «Ողջունում եմ վարչապետ Էրդողանի հայտարարությունը հայերի վերաբերյալ, հաշտեցումը ԵՄ կարևոր արժեք է: Հուսով եմ՝ այս ոգով քայլեր կհաջորդեն»:
10:24 • 24.04.14Պորտուգալական բուհի պատի փլուզման հետևանքով 3 ուսանող է մահացելԴեպքը տեղի է ունեցել Բրագա քաղաքի Մինյու համալսարանում: Ազևեդոյի տվյալներով՝ պատի մի մասն «ընկել է ուսանողների խմբի վրա, որոնք անցնում էին պատի կողքով»:
10:12 • 24.04.14Օբաման մեղադրել է Ռուսաստանին ժնևյան պայմանավորվածություններին չհետևելու համարՆա նշել է, որ եթե Ռուսաստանը շարունակի խախտել պայմանավորվածությունները, ապա հետևանքներ կունենա, և «ԱՄՆ-ն կխստացնի պատժամիջոցները»։
10:07 • 24.04.14Կանադան Ուկրաինայի նախագահական ընտրություններին 500 դիտորդ կուղարկիՆախագահական ընտրություններին, որոնք կանցկացվեն մայիսի 25-ին, ուկրաինական շրջաններում կներգրավվի Կանադայի 338 ներկայացուցիչ։ Եվս 162 կանադացի կընդգրկվի ԵԱՀԿ-ից դիտորդների կազմում։
10:00 • 24.04.14Ամերիկացի դերասանները Շեքսպիրի պիեսները բեմադրել են 11.000 մ բարձրության վրա (լուսանկարներ, տեսանյութ)Դերասանների շոուի հանդիսատեսն են դարձել Easyjet ավիաընկերության ինքնաթիռով ապրիլի 23-ին Լոնդոնից Վերոնա մեկնող ուղևորները։
09:47 • 24.04.14Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանըԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ԱՄՆ Կոնգրեսականների պատվիրակությանը` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսի գլխավորությամբ:
09:44 • 24.04.14«Դոնեցկի Հանրապետությունը» հրաժարվել է շրջանում Ուկրաինայի նախագահի ընտրություններ անցկացնել«Ինչ վերաբերում է նախագահի ընտրություններին, մենք, իհարկե, դրանք կարհամարհենք: Ինչպե՞ս կարող ենք մասնակցել ընտրությունների, որոնք տեղի են ունենում մեր հարևանների մոտ, այլ ոչ մեզ մոտ»,-ասել է նա։
09:40 • 24.04.14Հայտնաբերվել է հարավկորեական խորտակված նավի մասին առաջին ահազանգը հնչեցրած երեխայի դինՓրկարարները դուրս են բերել այն դեռահասի դին, որն առաջինն էր հաղորդել հարավկորեական «Սևոլ» նավի խորտակման մասին։
09:33 • 24.04.14Կանադայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցելՑնցումների էպիկենտրոնը գտնվել է Կանադայի Վանկուվեր կղզու Պորտ Հարդի քաղաքից 94 կմ դեպի հարավ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 11 կմ խորության վրա։
09:28 • 24.04.14Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը «Մաֆիա» խաղի մասին ֆիլմ կնկարահանիՌեժիսոր և սցենարիստ Սարիկ Անդրեասյանը նկարահանել է «Ծառայողական սիրավեպ. մեր ժամանակները» և «Հղին» ֆիլմերը, որոնք ռուսական կինովարձույթում առաջատարներ են եղել:
09:02 • 24.04.14Թուրք-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատի նորընտիր նախագահը հայ էԱՄՆ-ում թուրք գործարարների հիմնադրած թուրք-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարի պաշտոնում ընտրվել է ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացի Արեթ Թաշչյանը։
