Պորտուգալական բուհի պատի փլուզման հետևանքով 3 ուսանող է մահացել
Պորտուգալիայի խոշոր համալսարաններից մեկում պատ է փլուզվել, որի պատճառով երեք ուսանող է մահացել, ևս չորսը վնասվածքներ են ստացել: Այդ մասին հայտնել է Բնակչության պաշտպանության տեղական ծառայության ղեկավար Վիտոր Ազևեդոն, գրում է Взгляд-ը:
Դեպքը տեղի է ունեցել Բրագա քաղաքի Մինյու համալսարանում: Ազևեդոյի տվյալներով՝ պատի մի մասն «ընկել է ուսանողների խմբի վրա, որոնք անցնում էին պատի կողքով»:
Հաղորդվում է, որ չորս վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Ողբերգության պատճառները պարզվում են։










