Ուկրաինական ճգնաժամը վատ ավարտ կունենա Ռուսաստանի համար. Հիլարի Քլինթոն
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնմանը, հայտնում է Обозреватель-ը։
Քլինթոնն ապրիլի 23-ին ելույթ է ունեցել Կոնեկտիկուտ նահանգի համալսարանի դասախոսների և ուսանողների հետ հանդիպման ընթացքում։ Նախկին պետքարտուղարն ասել է՝ «հավատում է, որ ուկրաինական ճգնաժամը վատ ավարտ կունենա Ռուսաստանի համար»։
Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն և եվրոպական երկրները պետք է Մոսկվային ճնշելու նոր միջոցներ ձեռնարկեն, որպեսզի Ուկրաինա ներխուժելը Ռուսաստանի համար անհնար լինի։










