Կանադայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

09:33 • 24.04.14

Կանադայի հարավ-արևմտյան ափերին 6.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությանը։

 

Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կանադայի Վանկուվեր կղզու Պորտ Հարդի քաղաքից 94 կմ դեպի հարավ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 11 կմ խորության վրա։

 

Զոհերի և տուժածների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում։