Կանադան Ուկրաինայի նախագահական ընտրություններին 500 դիտորդ կուղարկի
Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարել է, որ երկիրն Ուկրաինայի արտահերթ նախագահական ընտրություններին 500 դիտորդ կուղարկի, գրում է Взгляд-ը։
«Կանադան առաջատար է միջազգային հանրության երկրների թվում, որոնք ժողովրդավարության հաստատման համար օգնություն են տրամադրում Ուկրաինային»,- հայտարարել է նա:
Նախագահական ընտրություններին, որոնք կանցկացվեն մայիսի 25-ին, ուկրաինական շրջաններում կներգրավվի Կանադայի 338 ներկայացուցիչ։ Եվս 162 կանադացի կընդգրկվի ԵԱՀԿ-ից դիտորդների կազմում, որոնցից 12-ն այդ երկրի խորհրդարանականներ են:










