ԱՄՆ-ի պետդեպը ողջունել է Էրդողանի «պատմական» ցավակցությունը հայերին

10:45 • 24.04.14

Վաշինգտոնը ողջունել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ապրիլի 23-ին տարածած հայտարարությունը, որում թուրք պաշտոնյան իր ցավակցությունն է հայտնել Առաջին աշխարհամարտի ընթացքում զոհված հայերի հետնորդներին, հաղորդում է Պետդեպի կայքը։

 

«Մենք ողջունում ենք վարչապետ Էրդողանի կողմից 1915թ. ընթացքում հայերի կրած տառապանքների պատմական փաստի հրապարակայնորեն ընդունումը»,-ասել է ԱՄՆ-ի պետդեպի խոսնակ Ջեն Փսակին։ Խոսնակը նաև հույս է հայտնել, որ ապագայում կարող է տեղի ունենալ փաստերի ամբողջական ու արդարացի ճանաչման դեպք, ինչը կնպաստի հայերի ու թուրքերի հաշտեցմանը։

 

Աղբյուրը հիշեցնում է, որ ապրիլի 23-ին Էրդողանն ինը լեզվով, այդ թվում՝ արևմտահայերենով հայտարարություն է տարածել, որում իր ցավակցությունն է հայտնել հայերին։

 

«Մենք ցանկանում ենք, որ 20-րդ դարի սկզբին իրենց կյանքը կորցրած հայերը հանգչեն խաղաղությամբ։ Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում նրանց թոռներին։ Մենք կիսում ենք Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած դեպքերի ցավը»,- նշվում է Էրդողանի հայտարարությունում։