Իրադարձային
-ից
-ը
19:02 • 02.04.14Մոսկվայում ապրիլի 4-ին համերաշխության ակցիա կանցկացվի՝ ի աջակցություն քեսաբահայությանՑուցարարների նպատակն է միջազգային ահաբեկչության դատապարտումը և Թուրքիայի կողմից Սիրիայի անօրինական զինված խմբավորումներին աջակցելը, ինչպես նաև՝ Ռուսաստանի և Հայաստանի միջազգային ջանքերին աջակցելը:
18:13 • 02.04.14Լատվիայի մանկապարտեզներում տղաներին աղջիկների նման են հագցրել, աղջիկներին՝ տղաներիԱկտիվիստների կարծիքով՝ «դիմակահանդեսը» կազմակերպվել է գենդերային հավասարության տեսության ներդրման ծրագրի շրջանակներում։
17:54 • 02.04.14Սերգեյ Ստեպաշինը Բաշար Ասադին է փոխանցել Պուտինի բանավոր ուղերձըՈւղերձի իմաստն այն է, որ իրենք աջակցում են և կշարունակեն աջակցել Սիրիային՝ արտաքին ագրեսորի և ահաբեկչության դեմ պայքարում։ Նրանք նաև շնորհակալություն են հայտնել Ասադին։
17:42 • 02.04.14Ղրիմի միայն 6 բնակիչ է ցանկացել պահել Ուկրաինայի քաղաքացիությունը. Դաշնային միգրացիոն ծառայությունՊաշտոնյան ընդգծել է, որ ցանկացած ղրիմցի իրավունք ունի պահել Ուկրաինայի քաղաքացիությունը։
17:24 • 02.04.14Անհետացած ինքնաթիռի առեղծվածը կարող է երբեք չբացահայտվել. Մալայզիայի ոստիկանություն«Հետաքննությունը կարող է շարունակվել և շարունակվել: Մենք պետք է պարզենք ցանկացած փոքր բան։ Մենք այդպես էլ կարող է չիմանանք իրական պատճառը»,- լրագրողներին ասել է գլխավոր քննիչ Խալիդ Աբու Բաքարը:
17:18 • 02.04.14Գերմանիան Ուկրաինային 45 մլն եվրոյի չափով լրացուցիչ օգնություն է առաջարկելԿիտչելտը հիշեցրել է, որ ֆինանսավորման ընդհանուր ծավալը, որը ստացել է Ուկրաինան Գերմանիայի կառավարության հետ համագործակցության ամբողջ ժամանակաշրջանում, կազմել է 320 մլն եվրո։
17:10 • 02.04.14Չիլիի իշխանությունները պաշտոնապես չեղյալ են համարել ցունամիի վտանգըԻնչպես փոխանցում է France Presse գործակալությունը, նախարարը հայտարարել է նաև, որ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6-ի։
16:51 • 02.04.14Աուտիզմի օրվա կապակցությամբ Օպերայի շենքի ճակատային մասն այս երեկո կլուսավորվի կապույտ լուսարձակներով. քաղաքապետարան«Autism speaks» կազմակերպության ներկայացուցիչների հավաստմամբ՝ մասնավորապես նախորդ տարի աշխարհի 101 երկրների 1350 քաղաքներ այսկերպ են նշել Աուտիզմի խնդրի իրազեկման միջազգային օրը:
16:44 • 02.04.14Այլևս թույլ չենք տալու պահումներ անել՝ անկախ ցանկացած մեկնաբանությունից. «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամՉկորցնելով զգոնությունը և իրավիճակի ռեալ գնահատումը, բոլորս արդեն անկախ բոլոր մեկնաբանություններից, անկախ ամեն ինչից այլևս թույլ չենք տալու, որ մեր գործատուներից որևէ մեկը պահումներ անի։
16:43 • 02.04.14Աուտիզմը հիվանդություն չէ, այլ՝ կենսակերպ. Ռիտա Սարգսյանի նոր երգը նվիրված է աուտիզմով հիվանդ երեխաներին (լուսանկարներ)«Եթե այդքանը հասկանալով ջարդենք այն պատը, որ մեզ տարանջատում է այդ երեխաներից, ապա նրանք կգտնեն իրենց տեղը: Ես փորձել եմ այս երեխաների երաժշտական կերպարը գտնել, Ավետը՝ հոգու կերպարը»,-ասաց Ռիտա Սարգսյ
16:34 • 02.04.14Սեյրան Օհանյանը հանդիպել է հասարակական խորհրդի անդամների հետՀանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերի հանդեպ հանրային վստահության ամրապնդման, զորակոչի գործընթացում արդարության և օրինականության սկզբունքների արմատավորման …
16:21 • 02.04.14Արմավիրում փոխվարչապետը հանդիպել է ցրտահարությունից տուժած համայնքների ղեկավարների հետՆշվել է, որ մարզի գյուղացիական տնտեսությունների մի մասն արդեն 2-րդ տարին է, ինչ զգալի վնասներ է կրում, և առաջարկվել է այդ տնտեսությունների նկատմամբ առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել:
15:58 • 02.04.14ՀՊՃՀ–ում հայտնաբերված չարաշահումների գործով նյութեր են նախապատրաստվումԳլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ գլխավոր դատախազի հանձնարարականով նյութեր են նախապատրաստվում, և բավարար հիմքերի առկայության դեպքում քրեական գործ հարուցվելու մասին որոշում կկայացվի:
15:54 • 02.04.14Երևանում «ՄԱԶ» մակնիշի ավտոկռունկը գլորվել է ձորը. 48-ամյա վարորդը տեղում մահացել էԲախվել են «ՄԱԶ» մակնիշի ավտոկռունկը և «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան: «ՄԱԶ» մակնիշի ավտոկռունկը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, վարորդը տեղում մահացել է:
15:43 • 02.04.14Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել«Կառավարության մասին սահմանադրական օրենքի համաձայն՝ պետության ղեկավարն այսօր ընդունել է իմ հրաժարականը»,- հայտարարել է Ախմետովը կառավարության նիստի ժամանակ:
