Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել

15:43 • 02.04.14

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ընդունել է Սերիկ Ախմետովի գլխավորած կառավարության հրաժարականը, հաղորդում է Russia Today-ը:

 

«Կառավարության մասին սահմանադրական օրենքի համաձայն՝ պետության ղեկավարն այսօր ընդունել է իմ հրաժարականը»,- հայտարարել է Ախմետովը կառավարության նիստի ժամանակ:

 

Վարչապետի հրաժարականին հետևելու է ողջ նախարարների կաբինետի լիազորությունների դադարեցումը:

 

Սերիկ Ախմետովը գլխավորում էր կառավարությունը 2012-ի սեպտեմբերից։