Չիլիի իշխանությունները պաշտոնապես չեղյալ են համարել ցունամիի վտանգը

17:10 • 02.04.14

Չիլիի ներքին գործերի նախարար Ռոդրիգո Պենյաիլիլը հայտարարել է հզոր երկրաշարժից հետո ցունամիի վտանգի չեղարկման մասին, որը տեղի էր ունեցել այս գիշեր երկրի խաղաղօվկիանոսյան ափի հյուսիսային հատվածում, գրում է rosbalt.ru-ն։

 

Ինչպես փոխանցում է France Presse գործակալությունը, նախարարը հայտարարել է նաև, որ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6-ի։

 

Հիշեցնենք, որ Չիլիում տեղի էր ունեցել 8.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ և, մասնագետների նախնական տվյալներով, էպիկենտրոնի մոտակայքում ծովափին սպառնում էր ցունամիի կործանարար ազդեցությունը։