Գերմանիան Ուկրաինային 45 մլն եվրոյի չափով լրացուցիչ օգնություն է առաջարկել
Ուկրաինան կարող է 45 մլն եվրոյի չափով ֆինանսական օգնություն ստանալ Գերմանիայից։ Այդ գումարը գերմանական կողմը պատրաստ է հատկացնել տնտեսական իրավիճակի կայունացման համար, հայտնել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության մամուլի խոսնակ Ֆրիդրիխ Կիտչելտը, գրում է segodnya.ua-ն։
Կիտչելտը հիշեցրել է, որ ֆինանսավորման ընդհանուր ծավալը, որը ստացել է Ուկրաինան Գերմանիայի կառավարության հետ համագործակցության ամբողջ ժամանակաշրջանում, կազմել է 320 մլն եվրո։
Նա նշել է, որ Ուկրաինան պետք է ավելի ակտիվ և արդյունավետ օգտագործի հատկացված միջոցները։
Գերմանացի պաշտոնյան հայտնել է նաև, որ բացի ֆինանսավորումից, Գերմանիան պատրաստ է Ուկրաինային տրամադրել փորձագիտական օգնություն, մասնավորապես՝ խորհրդատվական կենտրոնի ստեղծման շրջանակում։










