Աուտիզմի օրվա կապակցությամբ Օպերայի շենքի ճակատային մասն այս երեկո կլուսավորվի կապույտ լուսարձակներով. քաղաքապետարան
Արձագանքելով «Autism speaks» միջազգային կազմակերպության ներկայացուցիչների դիմում-խնդրանքին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի ճակատային հատվածը ապրիլի 2-ի երեկոյան լուսավորել կապույտ լուսարձակներով:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Autism speaks» կազմակերպության ներկայացուցիչների հավաստմամբ՝ մասնավորապես նախորդ տարի աշխարհի 101 երկրների 1350 քաղաքներ այսկերպ են նշել Աուտիզմի խնդրի իրազեկման միջազգային օրը: Այսպիսով, Երևանը ևս ընդգրկվեց խորհրդանշական ակցիայի մասնակից քաղաքների շարքում:
.jpg)
.jpg)











