Ղրիմի միայն 6 բնակիչ է ցանկացել պահել Ուկրաինայի քաղաքացիությունը. Դաշնային միգրացիոն ծառայություն
Ղրիմի միայն 6 բնակիչ է դիմել ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայություն (ԴՄԾ)՝ Ուկրաինայի քաղաքացիությունը պահելու խնդրանքով, ինչի մասին տեղեկացնում է ծառայության անձնագրային աշխատանքների կազմակերպման վարչության պետ Ֆյոդոր Կարպովեցը։
Ինչպես նշում է РИА-Новости-ն, պաշտոնյան ընդգծել է, որ ցանկացած ղրիմցի իրավունք ունի պահել Ուկրաինայի քաղաքացիությունը։
Աղբյուրը հիշեցնում է, որ մարտի 16-ին կայացած հանրաքվեի արդյունքում Ղրիմը դուրս է եկել Ուկրաինայի կազմից ու միացել Ռուսաստանին։










