Երևանում «ՄԱԶ» մակնիշի ավտոկռունկը գլորվել է ձորը. 48-ամյա վարորդը տեղում մահացել է
Ապրիլի 2-ին` ժամը 12:37-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում` գաջի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԻՆչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը,դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ բախվել են «ՄԱԶ» մակնիշի 257 US 29 պետհամարանիշով ավտոկռունկը և «ՎԱԶ-21015» մակնիշի 01 US 015 պետհամարանիշով ավտոմեքենան: «ՄԱԶ» մակնիշի 257 US 29 պետհամարանիշով ավտոկռունկը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը` 1966 թ. ծնված Գ. Ս.-ն, տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները դին ձորից դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:










