Անհետացած ինքնաթիռի առեղծվածը կարող է երբեք չբացահայտվել. Մալայզիայի ոստիկանություն

17:24 • 02.04.14

Հետաքննությունը հնարավոր է՝ երբեք չկարողանա պարզել Malaysia Airlines ավիաընկերության ինքնաթիռի անհետանալու պատճառը, և ինքնաթիռի բեկորների որոնումները Հնդկական օվկիանոսում հնարավոր է՝ ոչ մի արդյունք չտան, հայտարարել են Մալայզիայի պաշտոնյաները, գրում է usatoday.com-ը:

 

Առավել հավանական է դառնում այն սցենարը, որ Boeing 777-ի և 239 մարդկանց ճակատագիրն այդպես էլ հավերժ առեղծված կմնա:

 

Տեղացի և արտասահմանցի քննիչները ստուգել են ուղևորների կենսագրությունները, որոնց երկու երրորդը չինացի է եղել, և ոչ մի կասկածելի բան չեն հայտնաբերել։

 

«Հետաքննությունը կարող է շարունակվել և շարունակվել: Մենք պետք է պարզենք ցանկացած փոքր բան։ Մենք այդպես էլ կարող է չիմանանք իրական պատճառը»,- լրագրողներին ասել է գլխավոր քննիչ Խալիդ Աբու Բաքարը:

 

Մալայզիան քննադատության է արժանացել ինքնաթիռում գտնված չինացի ուղևորների բարեկամների կողմից, որոնք մեղադրել են պաշտոնյաներին իրենց ոչ բավարար չափով տեղեկատվություն տրամադրելու և անգամ ինքնաթիռի վերջին տեղաշարժի մասին տեղեկություններում խաբելու համար:

 

Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրից Պեկին թռչող ինքնաթիռն անհետացել էր ռադարների էկրաններից մարտի 8-ին: