Իրադարձային
-ից
-ը
17:07 • 14.02.14Աշխարհի ամենաբարձր շինության վերելակն անջատման սպառնալիքի տակ էԱշխարհի ամենաբարձր շինության՝ Դուբայում գտնվող Բուրջ Խալիֆայի հատկապես բարձր հարկերի բնակիչներն իրենց կյանքն ուղղակի չեն կարող պատկերացնել առանց վերելակի։
16:58 • 14.02.14Բրիտանացի միապետները մասնակցել են Illegal Wildlife Trade համաժողովին (լուսանկարներ, տեսանյութ)Որսագողությունն ու վայրի կենդանիների անօրինական վաճառքից ստացված ամենամյա վնասները հասել են անհավանական մակարդակի։ Ավելի քան 50 պետությունների ղեկավարներ հավաքվել են լոնդոնյան համաժողովին։
16:49 • 14.02.14Ջորջ Քլունին կոչ է անում Մոնա Լիզան վերադարձնել Իտալիային1797 թվականից «Մոնա Լիզան» գտնվում է Փարիզի Լուվրում: Ֆրանսիան բազմիցս մերժել է նկարը հայրենիք վերադարձնելու Իտալիայի դիմումները՝ մերժումը պատճառաբանելով «Մոնա Լիզան» վնասելու վտանգով:
16:36 • 14.02.14Փետրվարի 14-ին կալանքից կազատվեն Ուկրաինայում զանգվածային ակցիաների բոլոր մասնակիցներըԱռավոտվա դրությամբ կալանքի տակ էր գտնվում 11 ցուցարար, այդ թվում՝ 4-ը Չերկասիի շրջանում, 2-ը՝ Դնեպրոպետրովսկում, 5-ը՝ Կիևի շրջանում:
16:19 • 14.02.14Էրդողանի որդին հարցաքննվել էԻնչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, չնայած նա ցուցմունք է տվել փետրվարի 5-ին, այդ մասին տեղեկությունը տարածվել է միայն այսօր։
15:52 • 14.02.14Շոկոլադով լոգանքներ՝ Տոկիոյում, էրոտիկ նկարներ՝ Լոնդոնում, պահպանակներ՝ Պերուում. ինչպես է աշխարհը դիմավորում Սբ Վալենտինի օրըՃապոնիայում այս օրն ընդունված է թե տղամարդկանց, թե կանանց շոկոլադ նվիրել։ Վալենտինի օրը Ճապոնիայում տարածված է նաև շոկոլադով լոգանքներ ընդունել։ Ի դեպ, շոկոլադով լոգանքի կարելի է գնալ նաև զույգերով։
15:43 • 14.02.14Պանամայում բիոթանգարան է բացվել (լուսանկարներ)Բիոթանգարանի շինարարության համար պահանջվել է 10 տարի և 60 մլն դոլար։ 4.000 քմ ընդհանուր տարածքով թանգարանի տարածքում կա 8 մշտական ցուցասրահ, մեկ ժամանակավոր պատկերասրահ, ընդարձակ սրահ...
15:42 • 14.02.14Երևանի մետրոպոլիտենը միակողմանիորեն խզել է կուտակայինի դեմ ցույցի դուրս եկած 3 աշխատակցի հետ պայմանագրերըԵրևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը միակողմանիորեն խզել է ընդդեմ կենսաթոշակային կուտակային համակարգի բողոքի ակցիային մասնակցած իր 3 ...
15:30 • 14.02.14Համացանցում վիրավորանքի համար պետերբուրգցին 3.000 ռուբլի տուգանք կվճարիՀայցի առիթը եղել է «ВКонтакте» սոցցանցում տեղադրված մեկնաբանությունը, որտեղ տուժողը նկարագրվում է «անվայել խոսքերով, անվանվում հիմար, ով խոսում և անում է այն, ինչ պետք չէ»:
15:16 • 14.02.14Սիրիայում ևս 5 ադրբեջանցի զինյալ է սպանվելՄոջահեդների կայքում տեղադրված տեղեկության համաձայն՝ Սիրիայում կառավարական ուժերի կողմից սպանված ադրբեջանցիների մեծ մասը Սումգայիթի բնակիչներ են։
15:09 • 14.02.14Լվովցի նկարիչը Կիևի սպանված ակտիվիստ Նիգոյանին պատկերել է սրբապատկերի տեսքով (լուսանկարներ)«Պատի վրա 3 անցք կար։ Ես արել եմ այնպես, որ դրանցից երկուսը փամփուշտի հետքի նման լինեն, որոնցով սպանել են Նիգոյանին՝ գլխին և մեջքին»,-ասել է նկարիչը։
15:00 • 14.02.14Չինական լուսնագնացը 2 շաբաթվա դադարից հետո վերականգնել է կապը Երկրի հետ«Կարելի է ասել, որ ցուրտ եղանակը ստիպել էր մեր «ճագարին» քուն մտնել, սակայն այժմ այն կրկին արթուն է ու կշարունակի Լուսնի մակերևույթի ուսումնասիրությունը»,-նշել է Չինաստանի լուսնային ծրագրի խոսնակը։
14:59 • 14.02.14Համոզված ենք՝ «կուտակային»-ի դեմ ահագնացող շարժումը կստիպի իշխանություններին սթափվել. 4 ոչ իշխանական ուժերի հայտարարությունը«Մենք վստահ ենք՝ միայն հզոր շարժման առկայությամբ է հնարավոր հասնել Սահմանադրական դատարանի՝ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչող որոշմանը»,-ասվում է հայտարարության մեջ:
14:40 • 14.02.14Facebook-ը բացահայտել է զույգերի՝ ամենից հաճախ հանդիպող տարիքային տարբերությունըՈւսումնասիրությունը հրապարակվել է Facebook-ի կայքում և նվիրված է Սուրբ Վալենտինի օրվան։ Ցանցի մասնագետներն ուսումնասիրել են ողջ աշխարհի օգտատերերի տվյալները։
14:34 • 14.02.14Բելգիան թույլատրել է երեխաների էվթանազիանԷվթանազիան կկիրառվի այն պարագայում, եթե երեխան հիվանդ է անբուժելի հիվանդությամբ, տառապում է ցավից, որն անցկացնելու կամ մեղմելու միջոցներ չկան։
