Սիրիայում ևս 5 ադրբեջանցի զինյալ է սպանվել
Սիրիայում ևս մի քանի ադրբեջանցիներ են սպանվել, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Մոջահեդների կայքում տեղադրված տեղեկության համաձայն՝ Սիրիայում կառավարական ուժերի կողմից սպանված ադրբեջանցիների մեծ մասը Սումգայիթի բնակիչներ են։
Նշվում են նաև նրանց անունները՝ Հանզալ Սումգաիթլի, Աբդուլ Վահիդ Սումգայիթլի, Աբդուլմալիք Սումգայիթլի, Ադու Դավիդ Սումգայիթլի և Աբդու Ռազզաք։
Նշենք, որ Սիրիայում իրավիճակի սրվելուց հետո Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ մեկնել են այդ երկիր և սկսել են ռազմական գործողություններ ծավալել տարբեր խմբավորումների կազմերում։ Անցնող ժամանակահատվածում մարտերի ընթացքում սպանվել է ավելի քան 100 ադրբեջանցի։










