Էրդողանի որդին հարցաքննվել է

16:19 • 14.02.14

Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից քննվող «Դեկտեմբերի 25-ի գործի»՝ Թուրքիայում կոռուպցիոն սկանդալի բացահայտումների երկրորդ փուլի շրջանակներում ցուցմունք է տվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը։

 

Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, չնայած նա ցուցմունք է տվել փետրվարի 5-ին, այդ մասին տեղեկությունը տարածվել է միայն այսօր։

 

Կրտսեր Էրդողանը ցուցմունք է տվել 3 դատախազների՝ Ֆուզուլի Այդողդուի, Իրֆան Ֆիդանի և Մուրադ Չաղլաքի ներկայությամբ։