Փետրվարի 14-ին կալանքից կազատվեն Ուկրաինայում զանգվածային ակցիաների բոլոր մասնակիցները
Փետրվարի 14-ին կալանքից կազատվեն Ուկրաինայի քաղաքներում անցկացվող զանգվածային բողոքի ակցիաների բոլոր ձերբակալված մասնակիցները, հաղորդում է Interfax.ru-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:
Նրա տեղեկություններով՝ առավոտվա դրությամբ կալանքի տակ էր գտնվում 11 ցուցարար, այդ թվում՝ 4-ը Չերկասիի շրջանում, 2-ը՝ Դնեպրոպետրովսկում, 5-ը՝ Կիևի շրջանում:
Ժամը 12:00-ի դրությամբ ազատ է արձակվել նրանցից 9-ը, նրանց խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի: Մոտ 12:15-ին Կիևում ազատվել է ևս մեկը և կալանքի տակ է մնացել միայն մեկը՝ Դնեպրոպետրովսկի շրջանում, ով, ինչպես սպասվում է, ազատ կարձակվի օրվա ընթացքում:










