Համացանցում վիրավորանքի համար պետերբուրգցին 3.000 ռուբլի տուգանք կվճարի

15:30 • 14.02.14

ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի բնակիչը ստիպված կլինի 3 հազար ռուբլու չափով տուգանք վճարել այն բանի համար, որ համացանցում հրապարակայնորեն վիրավորել է զրուցակցին: Նման վճիռ է կայացրել դատարանը, գրում է vesti.ru-ն:

 

Հայցի առիթը եղել է «ВКонтакте» սոցցանցում տեղադրված մեկնաբանությունը, որտեղ տուժողը նկարագրվում է «անվայել խոսքերով, անվանվում հիմար, ով խոսում և անում է այն, ինչ պետք չէ»:

 

«Ալեքսանդր Զախովի մեղքն այն է, որ նա գիտակցաբար խախտելով հասարակության մեջ ձևավորված էթիկայի և բարոյականության նորմերը՝ հրապարակայնորեն վիրավորել է տուժողին համացանցում»,- պարզաբանել են քաղաքային դատախազությունից:

 

Գործի քննության արդյունքներով դատարանը նշանակել է 3 հազար ռուբլու չափով տուգանք: