Լվովցի նկարիչը Կիևի սպանված ակտիվիստ Նիգոյանին պատկերել է սրբապատկերի տեսքով (լուսանկարներ)

15:09 • 14.02.14

Լվովցի նկարիչ 26-ամյա Սերգեյ Ռադկևիչը նկարել է 2-մետրանոց «Սերգեյ Նիգոյան. Հայկական մոտիվ» կտավը, հայտնում է Обозреватель-ը։

 

Նա նվիրել է այն Կիևի Մայդանում զոհված ակտիվիստ 20-ամյա Սերգեյ Նիգոյանի հիշատակին։

«Աշխատում եմ ինձ համար շատ ինտիմ վայրում՝ Լվովի կենտրոնում գտնվող կիսանկուղում։ Այստեղ պատերին մի քանի տարի է նկարում եմ իմ կտավները։ Չեմ ցանկանում, որ այս վայրի մասին իմանա որևէ մեկը, կամ զբոսաշրջիկներ այցելեն, կամ էլ ավելի վատ՝ վանդալներ»,- ասել է նկարիչը։

 

Նրա խոսքով՝ Նիգոյանի կտավի վրա նա աշխատել է 8 ժամ։

«Պատի վրա 3 անցք կար։ Ես արել եմ այնպես, որ դրանցից երկուսը փամփուշտի հետքի նման լինեն, որոնցով սպանել են Նիգոյանին՝ գլխին և մեջքին։ Հայաստանում, որտեղ ծնվել է նա, շիրմաքարերի վրա պատկերում են մահացածների դիմանկարները։ Ես երկար էի մտածում, թե ինչպես պատկերեմ Սերգեյի դիմանկարը, նրան սրբապատկերի տեսք եմ տվել, փակել եմ աչքերը»,- պատմել է նկարիչը։