Facebook-ը բացահայտել է զույգերի՝ ամենից հաճախ հանդիպող տարիքային տարբերությունը

14:40 • 14.02.14

Facebook սոցիալական ցանցը բացահայտել է սիրահար զույգերի ամենից հաճախ հանդիպող տարիքային տարբերությունը։

 

Ուսումնասիրությունը հրապարակվել է Facebook-ի կայքում և նվիրված է Սուրբ Վալենտինի օրվան։ Ցանցի մասնագետներն ուսումնասիրել են ողջ աշխարհի օգտատերերի տվյալները։

 

Նրանք պարզել են, որ տարասեռ զույգերի դեպքում ամենահաճախ հանդիպող տարիքային տարբերությունը 2-5 տարի է (տղամարդը մեծ է)։ Միասեռ զույգերի դեպքում տարիքային տարբերությունն ավելի մեծ է։

 

Բացի այդ, երկրների մեծ մասում հազվադեպ են զույգերը, որոնք տարբեր կրոնների են պատկանում։ Հատկապես քիչ են նման դեպքերը տարիքով ավելի մեծ ամուսնական զույգերի մոտ։

 

Facebook-ի փորձագետները նաև նշել են ԱՄՆ-ում միայնակների համար ամենալավ քաղաքները. դրանք են Լոս Անջելեսը, Նյու Յորքը, Մայամին, Մեմֆիսը։
 

Facebook-ը բացահայտել է զույգերի՝ ամենից հաճախ հանդիպող տարիքային տարբերությունը