Բրիտանացի միապետները մասնակցել են Illegal Wildlife Trade համաժողովին (լուսանկարներ, տեսանյութ)
Որսագողությունն ու վայրի կենդանիների անօրինական վաճառքից ստացված ամենամյա վնասները հասել են անհավանական մակարդակի։ Ավելի քան 50 պետությունների ղեկավարներ հավաքվել են լոնդոնյան համաժողովին՝ միջոցներ ձեռնարկելու և վայրի բնության ոչնչացումը կանգնեցնելու համար, գրում է buro247.ru-ն։
Illegal Wildlife Trade լոնդոնյան համաժողովի 2-րդ օրը մեկնարկել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի առանձնատանը։ Բրիտանական միապետության կողմից ներկա են գտնվել արքայազներ Ուիլյամը, Հարին և Չարլզը։
Համաժողովից առաջ արքայազն Ուիլյամը սպորտի աստղեր՝ ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի և բասկետբոլիստ Յաո Մինի հետ ձայնագրել է տեսաուղերձ՝ ի պաշտպանություն ռնգեղջյուրների։ Կենդանիների եղջյուրները հաճախ օգտագործում են չինական ավանդական բժշկությունում, ինչը մեծացնում է դրանց անօրինական ներկրման, վաճառքի պահանջարկը և Ասիայի երկրներում ոչնչացումը։
![]()













